To Top

Կապը մեզ հետ

Այստեղ կարող եք ծանոթանալ մեզ հետ և նույնիսկ կապնվել

Մեր Մասին

«Թիկունք» Մանկական Զարգացման Կենտրոն

Բարև Ձեզ, պատիվ ունեմ ներկայացնելու, ես Նունե Ժորայի Մուրադյանս, «Թիկունք» հասարակական կազմակերպության հիմնադիրն ու տնօրենն եմ։ Կազմակերպությունը հիմնվել է 2016 թվականին և նրա գլխավոր նպատակետն է հայրենասիրական գործունեությամբ նպաստելու մեր չքնաղ Հայրենիքին, մեր բանակին, մեր զինվորներին ու սպաներին։

Պետք է նշեմ, որ «Թիկունքը» մշտապես կարևորել է կրթությունը, այդ է պատճառ հանդիսացել հիմնել «Լույս» մանկական զարգացման կենտրոնը։ Կենտրոն, որտեղ երեխաների հետ խոսում և շփվում են իրենց լեզվով։

Պետք է նշեմ, որ արդեն 5 տարի է, ինչ նվիրաբար իրականացնում ենք Հայաստանի և Արցախի բանակաների օժանդակմանն ուղղված ծրագրեր, ընդ որում՝ գրեթե բոլոր զորամասերում։ Մեր ջանքերը փոխհատուցվում են մեր զինվորականների, մեր հայրենակիցների ջերմությամբ, հարգանքով ու գնահատանքով։ Ի նշանավորում մեր աշխատանքի՝ այս տարիների ընթացքում «Թիկունք» հասարակական կազմակերպությունն ու անձամբ ես պատիվ ենք ունեցել արժանանալու բազմաթիվ շնորհակալագրերի ու պատվոգրերի։ Այդ ամենը, իհարկե, պատիվ է բերում ու պարտավորեցնում։ Չկա ավելի թանկ բան քան քո հայրենակցին՝ հուզմունքով, գորովանքով ու երախտագիտությամբ լեցուն հայացքը։

Մենք մշտապես փորձում ենք հավատարիմ մնալ մեր անվանմանը՝ «Թիկունք»։ Այո, մշտապես փորձում ենք թև ու թիկունք լինել մեր բանակին, մեր սիրելի հայրենիքին։ Թիկունք լինել՝ նշանակում է լինել ուժեղ, վստահ, հզոր։ Եվ ահա մենք վստահ ենք մեր ազնիվ գործերում և ուժեղ ենք ձեզնով, սիրելի բարեկամներ, Ձեր աջակցությամբ, Ձեր սիրով, Ձեր մասնակցությամբ, Ձեր քաջալերանքով ու սատարմամբ։

ԿԱՊ

Եթե ունեք հարցեր, ապա էլ. հասցեի միջոցով հեշտությամբ կարող եք ուղարկել նամակ, և մենք կկապնվենք Ձեր հետ կարճ ժամանակահատվածում։ Նաև կարող եք տեսնել մեր էջերը սոց․ կայքերում, իսկ այցելելով՝ կկարողանաք տեսնել ավելի շատ նկարներ ու տեսահոլովակներ, ավելի մանրամասն ուսումնասիրել և կապնվել մեր հետ։

Առաջին մասնաճուղ՝ Հանրապետության 49, Երևան, Հայաստան

Երկրորդ մասնաճուղ՝ Արմեն Տիգրանյան 10, Երևան, Հայաստան

Հեռ. +374 77 101033

Instagram Facebook